Դեյմոն

Description

«Damon»-ը նորարարական PSL համակարգը կամ պասիվ ինքնակապվող բրեկետները լայն տարածում են գտել օրթոդոնտիկ աշխարհում շնորհիվ մի շարք առավելությունների։ Այս համակարգով բուժման ընթացքում ազդող ուժերն առավել նուրբ և մեղմ են՝ ապահովելով պացիենտի հարմարավետությունն ու ադապտացիայի դյուրինությունը։ Շնորհիվ շփման ուժերի նվազման և սահքի հեշտացման՝ այս համակարգով բուժումն առավել կարճ է տևում, քան ստանդարտ բրեկետային համակարգով բուժման պարագայում։ Ի տարբերություն ավանդական բրեկետների՝ այս համակարգն ինքնակապվող է, առանց էլաստիկ լիգատուրաների, ինչն ինքնին հեշտացնում է իդեալական հիգիենայի պահպանումը և նվազեցնում ատամնանստվածքի առաջացման հավանականությունը, միաժամանակ նվազեցնում նաև ընթացիկ անհրաժեշտ այցերի քանակը։ Ներկայացված են ինչպես մետաղական, այնպես էլ էսթետիկ տարբերակներ՝ առավել աննկատ և քիչ տեսանելի։

Ամրագրել այց

Լրացրեք տվյալները և մենք կզանգահարենք ձեզ:
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.
(+374) 55 53 40 63