Էլայներները օրթոդոնտիկ բուժման ամենապահանջված և արդյունավետ տարբերակներից մեկն են։ Դրանք թափանցիկ շարժական սարքեր են, որոնք պացիենտը կրում է ողջ օրվա ընթացքում՝ հանելով միայն ուտելիս։ Թափանցիկ և աննկատ այս սարքերը հնարավորություն են տալիս պացիենտին շտկել ատամնաշարային և կծվածքային անկանոնություններն առանց որևէ բարդույթի և լարվածության։ Բրեկետներ կրելու հակացուցման կամ բարդույթի պարագայում էլայներները հնարավորություն են ընձեռում պացիենտին շտկել առկա իրեն մտահոգող խնդիրները և ունենալ իր երազանքների ժպիտը։ Էսթետիկ առավելություններից զատ, էլայներներն ապահովում են բուժման ժամկետների հստակություն և կանխատեսելի վերջնարդյունք, որը պացիենտը տեսնում է արդեն իսկ բուժման պլանավորման փուլում։ Էլայներներով բուժման պարագայում կատարվում է.
1. Կլինիկական հետազոտություն
2. Համակարգչային շերտագրություն 3. Ատամնաշարերի սկանավորում
4. Ներբերանային և արտաբերանային նկարահանում
Այս բոլոր տվյալների համադրմամբ և պացիենտի մտահոգությունների ու առաջնահերթությունների իրազեկմամբ կազմվում է վիրտուալ set up, որը հնարավորություն է տալիս պացիենտին ինչպես տեսնել իր ատամնաշարը և ժպիտը՝ որպես բուժման վերջնարդյունք, այնպես էլ իմանալ բուժման ժամկետը և անհրաժեշտ էլայներների քանակը։ ԲԺշկի հետ վիրտուալ set up-ի քննարկման ժամանակ պացիենտը հնարավորություն է ստանում գնահատել այն՝ անհրաժեշտության դեպքում հավելյալ շտկումների ցանկություն հայտնելով։ Էլայներների պատրաստումը և բուժումը սկսվում է միայն այն ժամանակ, երբ պացիենտը լիովին բավարարված և գոհունակ է բուժման վերջնարդյունքով։