Միջազգային ստանդարտներին համապատասխան ստոմատոլոգիա

Հիմնադրի կողմից

Առաջին գովազդային բրոշյուրը, որը տպագրվել է 2003 թվականի փետրվարին, սկսվում էր հետևյալ բառերով.
«Հարգելի տիկնայք և պարոնայք: Ուրախ ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել մեր նոր՝ «Ուլտրա Դենտ» ստոմատոլոգիական կլինիկան: Կլինիկայի ստեղծման նպատակը մեկ թիմում համախմբել տարբեր բժշկական հաստատություններում աշխատող համախոհներին՝ ապահովելու համապարփակ, որակյալ և արագ բուժօգնություն»։
Ուլտրա Դենտը չի եղել ընտանեկան բիզնես, ինչպես սովորաբար լինում է մասնավոր ստոմատոլոգիայում:
Այժմ ՝ 21 տարի անց, ես կարող եմ վստահորեն ասել, որ կլինիկայի սկզբնական հայեցակարգը ոչ միայն կենսունակ էր, դա նաև կանխորոշել է նրա շարունակական զարգացումը։ Մեր կլինիկան առաջիններից էր, որ գործել է բուժման գործընթացի ստանդարտացման և հստակ բաժանման սկզբունքներով՝ բժշկական պրոցեդուրաների իրականացումը ըստ բժիշկների մասնագիտացումների։

Ուլտրա Դենտ կլինիկայի կամզակերպչական սկզբունքներն են.
- բոլոր տեսակի ծառայություններ՝ կանխարգելումից մինչև վիրահատություններ
- անհատական ​​մոտեցում յուրաքանչյուր պացիենտի բուժմանը
- որակ և ստերիլություն
- վերջին սերնդի սարքավորումներ և նյութեր

Կլինիկայի հիմքը բարձրակարգ պրոֆեսիոնալ բժիշկներն են և ժամանակակից տեխնոլոգիաները։ Մեր մասնագետների աշխատանքի որակը գնահատվում է պացիենտների «սերունդների» կողմից ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։
Երկրորդ «Ուլտրա Դենտ Digital» կլինիկայի բացումը 2022 թվականին պայմանավորված էր պացիենտների թվի ավելացմամբ և տեխնոլոգիական ու թվային նոր հնարավորություններով։ 2024 թվականի հունվարից CS9600 համակարգչային տոմոգրաֆիայի առկայությունը լիարժեք ձևավորեց կլինիկայի բուժական և ախտորոշիչ հնարավորությունները՝ ստեղծելով ավելի հարմարավետ պայմաններ մեր այցելուների համար։
Ինչպես 2003 թվականին, այնպես էլ հիմա մեր թիմի համար ամենակարեւորը մեր պացիենտների ժպիտն ու ուրախությունն է։ Ես կարծում եմ, որ մեր հաջողությունների և շարունակական ձեռքբերումների համար պարտական ​​ենք մեր երախտապարտ պացիենտներին:
Մեր թիմը սպասում է ձեզ!

Տեխնոլոգիաներ

Մեր աշխատանքի որակի հիմնական գնահատականն այն է, որ նոր հիվանդների մոտ 90%-ը գալիս է արդեն բուժված հիվանդների խորհրդով։

Բժիշկներ

Մեր կլինիկայի բոլոր բժիշկները բարձրակարգ մասնագետներ են, ովքեր վերապատրաստվել են Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Բելգիայի, Իսպանիայի և ԱՊՀ առաջատար ատամնաբուժական կենտրոններում։ Նրանք պարբերաբար մասնակցում են միջազգային գիտաժողովների, սիմպոզիումների և ատամնաբուժական ցուցահանդեսների։
Բոլոր Բժիշկները

Ամրագրել այց

Լրացրեք տվյալները և մենք կզանգահարենք ձեզ:
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.
(+374) 55 53 40 63